Մարգարիտա Փարեմուզյան
Արտաքին տեսք
Մարգարիտա Փարեմուզյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1971) |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ակտիվ շրջան | նկարիչ, գոբելենագործ |
Մարգարիտա Սերգեյի Փարեմուզյան (մարտի 17, 1948, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ նկարիչ, գոբելենագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Հիմնականում խառը տեխնիկայով ստեղծել է արդիական հնչեղությամբ բազմաթիվ գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ։ Հեղինակ է գրքերի նկարազարդումների[1]։ Ստեղծագործություններից գտնվում են Սարդարապատի ազգագրության թանգարանում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոբելեն
- «Ատոմ` պատերազմ, թե՞ խաղաղություն», 1985, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդ
- «Խավարում», 1998
- «Գրաֆիկա», 2000, Հայաստանի նկարիչների միության դիպլոմ
- «Մոլորակների շքերթը», 2004
- «Բաբելոնի աշտարակը», 2004
- «Քարերը ժողովելու ժամանակն է», 2004
Գրաֆիկա
- «Կռվախնձոր», 2000
- «Սուրբ Հռիփսիմեն, Գայանեն և Շողոկաթը», 2003
- «Նատյուրմորտ», 2004
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
|